Ջալալ Հարությունյանը կմասնակցի ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին
Ջալալ Հարությունյանը կմասնակցի ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա նշել է, որ Ջալալ Հարությունյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի նա ևս մասնակցի Քննիչ հանձնաժողովի նիստին։ Թե երբ է այն տեղի ունենալու՝ Քոչարյանը չհստակեցրեց։
Նշենք, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր կողմից առաջարկեց հրավիրել նաև ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին. միջնորդել դատարանին, որ նա ևս ներկայանա հանձնաժողովին, քանի որ Շուշիի մասով շահարկումներ կան, ու նա անպայման պետք է խոսի։
Անդրանիկ Քոչարյանը նշեց` եթե իրավական խոչընդոտներ չլինեն, ապա Արզումանյանը ևս կհրավիրվի հանձնաժողով։
Նմանատիպ հոդվածներ
Մենք լիովին աջակցում ենք ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հուլիսի 26-ի հայտարարությանը. ԵԽ
Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով մշտական զեկուցո...
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը մասնակցում է ԵՄ առաքելության պարեկությանը Հակարի կամրջի մոտ
ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պ․ Սկվեչինսկին մասնակցում է ԵՄ առաքելության պարեկությանը Հակարի կամրջի մոտակայքում ՝ Լաչինի միջա...
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված խնդիրների մասին հաղորդո...
Ադրբեջանը նվաստացուցիչ «մարդասիրություն» է փորձում մատուցել ԼՂ ժողովրդին. Գուրգեն Ներսիսյան
Քաղաքացիական անձանց պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիան արգելում է նվաստացուցիչ, վիրավորական, մարդկային արժանապատվության...