Իսպանական «Ռեալ Սոսյեդադը» կրկին հետաքրքրված է Տիկնիզյանի ծառայություններով
Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբը կրկին հետաքրքրված է Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով։ Իսպանական ակումբը հետևում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ելույթներին։ Այս մասին գրում է Metaratings.ru-ն։
«Ուելսի և Լատվիայի հետ խաղերից հետո ֆուտբոլիստի գինը բարձրացել է...Վերջերս «Ռեալ Սոսյեդադը» սկսել է կրկին հետաքրքրվել Տիկնիզյանով, ակումբը ուշադիր հետևում է խաղացողին»,- նշում է պարբերականը՝ հավելելով, որ ավելի վաղ իսպանական ակումբը պատրաստ էր ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 2 միլիոն եվրո։
Հունիսին Տիկնիզյանի խաղին հետևել են նաև իտալական «Բոլոնիայի» և «Էմպոլիի» սկաուտները, որոնք պատրաստ չէին վճարել ավելի քան 2,5 միլիոն եվրո։
Հրատարակությունը նշում է նաև, որ ավելի վաղ «Լոկոմոտիվը» մերժել էր գերմանական «Վերդերի»` Տիկնիզյանին 2,5 միլիոն եվրոյով գնելու առաջարկը։ Գերմանական ակումբը դեռ պատրաստ չէ նոր առաջարկի։
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Տիկնիզյանով հետաքրքրված են իսպանական «Ռեալ Սոսյեդադը», «Վալենսիան», ինչպես նաև գերմանական «Վոլֆսբուրգը»: Մարտի սկզբին Տիկնիզյանը հրավիրվել էր Հայաստանի հավաքականի ուսումնամարզական հավաքին։ «Լոկոմոտիվի» պաշտպանը հայկական անձնագիր է ստացել։ Տիկնիզյանը «Լոկոմոտիվ» է տեղափոխվել 2021 թվականին ԲԿՄԱ-ից։ Նա խաղացել է Ռուսաստանի երիտասարդական կազմում և մասնակցել յոթ հանդիպման։
Նմանատիպ հոդվածներ
Էդուարդ Սպերցյանին երկու խաղով որակազրկել են
Ռուսաստանի ֆուտբոլային միության վերահսկիչ-կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել երկու խաղով որակազրկել «Կրասնոդարի» կի...
Երևանի «Փյունիկ»-ը նոր ֆուտբոլիստ ունի
«Փյունիկը» պայմանագիր է կնքել բրազիլացի կիսապաշտպան Ռավանելի Ֆերեյրայի հետ: Այս մասին, ինչպես տեղեկանում ենք Armsport-ից...
Մեսսիից ինքնագիր վերցնելու համար աշխատանքից հեռացրել են «Ինտերի» մարզադաշտի հավաքարարին
Ֆուտբոլի Հյուսիսամերիկյան գլխավոր լիգայի (MLS) «Ինտեր Մայամի» ակումբի մարզադաշտում աշխատող հավաքարարը` կոլումբացի Քրիստի...
Բացե՛ք Լաչինի ճանապարհը. Արթուր Աբրահամ
Աշխարհահռչակ հայ բռնցաքամարտիկ Արթուր Աբրահամը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը: «2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնայի...