Երևանի «Փյունիկ»-ը նոր ֆուտբոլիստ ունի
«Փյունիկը» պայմանագիր է կնքել բրազիլացի կիսապաշտպան Ռավանելի Ֆերեյրայի հետ: Այս մասին, ինչպես տեղեկանում ենք Armsport-ից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը երևանյան թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով: Թիմի նորեկի նախորդ ակումբը եղել է բրազիլական «Սիանորտին»:
Ռավանելին հանդես է եկել նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ախմատ Գրոզնիում», որի կազմում, ընդհանուր առմամբ, մասնակցել է 38 հանդիպման` դառնալով 5 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: Ֆերեյրան ելույթներ է ունեցել բրազիլական հայտնի ակումբներում` «Աթլետիկո Պարանաենսե» ու «Շապոկոենսե», ինչպես նաև «Սան-Բերնարդո» ու «Պոնտե-Պրետա» ակումբներում:
25-ամյա ֆուտբոլիստը հրավիրվել է Բրազիլայի մինչև 20 տարեկանների հավաքական ու մասնակցել 2 հանդիպման:
Նմանատիպ հոդվածներ
Բացե՛ք Լաչինի ճանապարհը. Արթուր Աբրահամ
Աշխարհահռչակ հայ բռնցաքամարտիկ Արթուր Աբրահամը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը: «2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնայի...
ԱՊՀ երրորդ մարզական խաղերը կանցկացվեն Ադրբեջանի Գյանջա քաղաքում
Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Գյանջան (Գանձակ), կհյուրընկալի ԱՊՀ երկրների երրորդ խաղերը։ Այս մասին լրագրողներին ա...
Մեսսիից ինքնագիր վերցնելու համար աշխատանքից հեռացրել են «Ինտերի» մարզադաշտի հավաքարարին
Ֆուտբոլի Հյուսիսամերիկյան գլխավոր լիգայի (MLS) «Ինտեր Մայամի» ակումբի մարզադաշտում աշխատող հավաքարարը` կոլումբացի Քրիստի...
Նեյմարը հնարավոր է հեռանա ՊՍԺ-ից
Կատարի շեյխ Մաբհութ Ալ-Մարին, ով սոցցանցերում առաջինն էր հայտնել է Լիոնել Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխության մասին, գր...