Մեսսիից ինքնագիր վերցնելու համար աշխատանքից հեռացրել են «Ինտերի» մարզադաշտի հավաքարարին
Ֆուտբոլի Հյուսիսամերիկյան գլխավոր լիգայի (MLS) «Ինտեր Մայամի» ակումբի մարզադաշտում աշխատող հավաքարարը` կոլումբացի Քրիստիան Սալամանկան հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ ինքնագիր է վերցրել ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին` հղում անելով արգենտինական La Nacion պարբերականին:
«Սալամանկան արդեն մեկուկես տարի ապրում է Մայամիում, աշխատել է տեղական ընկերությունում և առաջին անգամ է մաքրություն կատարել «Ինտերի» մարզադաշտում»,–նշում է պարբերականը։
Ընդգծվում է, որ մարզադաշտի բոլոր աշխատակիցներից պահանջվում է պահպանել պրոֆեսիոնալ վարքագիծ, նրանց արգելվում է ինքնագրեր խնդրել ֆուտբոլիստներից։
«Ես զուգարաններն էի մաքրում այն հատվածում, որտեղ կանգնած էին ավտոբուսները: Ես այնտեղ էի, երբ ավտոբուսը կանգնեց, և խաղացողները դուրս եկան: Վերջինը Մեսսին էր: Ես ձայն տվի նրան, մեկնեցի մարկերն ու Արգենտինայի հավաքականի մարզաշապիկը։ Նա ինձ տվեց իր ինքնագիրը։Միանգամից եկան անվտանգության աշխատակիցները, ինձ կանչեցին և հեռացրին աշխատանքից, բայց Մեսսիի հետ շփման ամեն վայրկյանն արժեր դրան», - ասել է Սալամանկան։
Հիշեցնենք՝ «Ինտեր Մայամին», որի սեփականատերներից մեկը Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմն է, հուլիսի 15-ին հայտարարեց Մեսսիի հետ պայմանագիր կնքելու մասին: 36-ամյա արգենտինացին իսպանական «Բարսելոնայի» կազմում դարձել է Իսպանիայի տասնակի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի «Փյունիկ»-ը նոր ֆուտբոլիստ ունի
«Փյունիկը» պայմանագիր է կնքել բրազիլացի կիսապաշտպան Ռավանելի Ֆերեյրայի հետ: Այս մասին, ինչպես տեղեկանում ենք Armsport-ից...
Բացե՛ք Լաչինի ճանապարհը. Արթուր Աբրահամ
Աշխարհահռչակ հայ բռնցաքամարտիկ Արթուր Աբրահամը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը: «2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնայի...
41 տարեկան հասակում մահացել է դարպասապահ Վենիամին Մանդրիկինը
41 տարեկանում մահացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի նախկին դարպասապահ Վենիամին Մանդրիկինը։ Այս մասին հաղորդո...
ԱՊՀ երրորդ մարզական խաղերը կանցկացվեն Ադրբեջանի Գյանջա քաղաքում
Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Գյանջան (Գանձակ), կհյուրընկալի ԱՊՀ երկրների երրորդ խաղերը։ Այս մասին լրագրողներին ա...