ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումից Բաքվի հրաժարվելու մասին
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Բրատիսլավայում նախատեսված Ադրբեջանի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումից առանց պատճառաբանության պաշտոնական Բաքվի հրաժարվելուն` պատասխանելով Radar Armenia-ի հարցմանը:
«Ինչպես բազմիցս ենք նշել, Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումն առանցքային է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար: Հայաստանի Հանրապետությունը բոլոր հարթակներում բարձրացնում է այդ երկխոսության համար միջազգային մեխանիզմի ձևավորման անհրաժեշտությունը և աջակցում է այդ ուղղությամբ արվող բոլոր ջանքերին:
Ցավոք, պաշտոնական Բաքուն ոչ միայն հրաժարվում է այդ երկխոսությունից, այլև անթաքույց կերպով շարունակում է ԼՂ ժողովրդին էթնիկ զտումների ենթարկելու իր քաղաքականությունը. Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է պաշարված մնալ՝ զրկված լինելով պարենամթերքից, դեղորայքից, վառելիքից, էլեկտրաէներգիայից, իսկ միջանցքով տեղաշարժի՝ բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդների տարհանման նվազագույն հնարավորության դեպքում Ադրբեջանը ԿԽՄԿ և ռուս խաղաղապահների ներկայությամբ բացահայտ առևանգում է առողջական լուրջ խնդիրներ ունեցող ԼՂ բնակչին»,- ասված է ԱԳՆ պատասխանում:
Հիշեցնենք՝ երեկ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը հայտնել էր, որ Ադրբեջանը հրաժարվել է հանդիպումից՝ առանց պատճառաբանության։
Նմանատիպ հոդվածներ
Մենք լիովին աջակցում ենք ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հուլիսի 26-ի հայտարարությանը. ԵԽ
Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով մշտական զեկուցո...
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը մասնակցում է ԵՄ առաքելության պարեկությանը Հակարի կամրջի մոտ
ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պ․ Սկվեչինսկին մասնակցում է ԵՄ առաքելության պարեկությանը Հակարի կամրջի մոտակայքում ՝ Լաչինի միջա...
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված խնդիրների մասին հաղորդո...
Ադրբեջանը նվաստացուցիչ «մարդասիրություն» է փորձում մատուցել ԼՂ ժողովրդին. Գուրգեն Ներսիսյան
Քաղաքացիական անձանց պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիան արգելում է նվաստացուցիչ, վիրավորական, մարդկային արժանապատվության...