ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաթումում ձերբակալվել են ընդդեմ ռուս զբոսաշրջիկների ժամանման ցույցի մասնակիցները
Բաթումում ձերբակալվել են ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ինքնաթիռի ժամանման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները։
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ձերբակալվածները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշները, որոնք տեղադրվել են նավահանգստի մոտ։ Միաժամանակ իրավախախտների ստույգ թիվը չի հաղորդվում։
Նավահանգստում ոստիկանության աշխատակիցները շարունակել են հերթապահել հանգստացողների անվտանգությունն ապահովելու նպատակով, տարածքը շրջափակվել է։