ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահաբեկչություն Պակիստանում․ զոհվել է 44 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը

Առնվազն 44 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը` վիրավորվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր Փախտունխվա նահանգում իշխող կոալիցիայի՝ Իսլամական գիտնականների ասամբլեայի համագումարում մահապարտ ահաբեկչի պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է Dawn թերթը՝ վկայակոչելով Խայբեր Պախտունխվա նահանգի առողջապահության նախարար Ռիազ Անվարին։ 

«Դա մահապարտի հարձակում էր»,- ասել է նա,- «ահաբեկիչն իրեն պայթեցրել է անմիջապես բեմի մերձակայքում»։ 

Ավելի վաղ Geo News հեռուստաալիքը հայտնել էր հարձակման հետեւանքով 40 զոհի և ավելի քան 200 վիրավորի մասին։ Նրանք գտնվում են տարբեր ծանրության վիճակում և հոսպիտալացվել են։ 

Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 16։00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 15։00-ին), երբ կուսակցության առաջնորդներից մեկը զրուցել է համախոհների խմբի հետ՝ ընդհանուր մոտ 400 մարդ, ավելացրել են իրավապահ մարմինները։ 

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հրամայել է հետաքննել միջադեպը և գտնել մեղավորներին, նշում է Geo News-ը։