ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հույս ունեմ՝ ինչ տեսաք այստեղ, կփոխանցեք ձեր մայրաքաղաքներ. ԱԳ փոխնախարարը՝ դեսպաններին
Այսօր մենք հնարավորություն ունեցանք հետեւելու իրավիճակի այն հատվածին, որը վերաբերում է հումանիտար բեռների՝ Լաչինի միջանցքով անխափան անցման անհնարինությանը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 28-ին, Գորիսում Հայաստանում հավատարմագրված դիվանագետների մասնակցությամբ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
«Բայց իրական ճգնաժամը շարունակում է ահագնանալ Լեռնային Ղարաբաղում: ԼՂ 120 հազար բնակիչները դեկտեմբերի 12-ից սկսած, արդեն ավելի քան 220 օր գտնվում են փաստացի շրջափակման մեջ: Սա ուղեկցվում է հումանիտար լրջագույն խնդիրներով: Արդեն մի քանի ամիս է, որ ԼՂ-ում Ադրբեջանի կողմից խափանված է էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը, ինչը լրջագույն խնդիրներ է առաջացրել տեղում: Արդեն տեւական ժամանակ է, որ ԼՂ-ում կա սննդի, դեղորայքի լրջագույն պակաս: Բառացիորեն բոլոր իրավունքները, որ մարդիկ պետք է ունենան, այս պահին շարունակվում են ոտնահարվել ԼՂ-ում՝ սկսած կյանքի իրավունքից, կրթության իրավունքից, որակյալ կրթություն ստանալու իրավունքից: Դժվար է պատկերացնել, որ 21-րդ դարում նման իրավիճակ կարող է լինել: Դժվար է պատկերացնել, որ նման պարագայում միջազգային հանրությունը չի մեկտեղելու իր ջանքերը՝ փորձելու լուծել հումանիտար ճգնաժամը, որը ժամ առ ժամ ահագնանում է ԼՂ-ում»,-ասել է ԱԳ փոխնախարարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ժամանել են Կոռնիձոր: Նրանց ուղեկցում է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
Արդեն երկրորդ օրն է, որ 400 տոննա հումանիտար բեռով 19 բեռնատարները կանգնած են Կոռնիձորում եւ սպասում են ռուսական խաղաղապահների ու ադրբեջանական կողմի արձագանքին, որ մուտք գործեն շրջափակված Արցախ:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ական պատգամավորի սկանդալային խոստովանությունը
Այսօր խորհրդարանում 2024 թվականի բյուջեի նախագծի ծրագրերի ու ցուցանիշների վերաբերյալ քննարկման ժամանակ ԱԺ «Քաղաքացիական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինված ուժերը պատրաստ էին իրենցից երկու-երեք անգամ գերազանցող ուժի դիմակայելու. Տոնոյան
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին: «Հաշվի առնելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննարկե՞լ եք Արցախը Ռուսաստանի կազմում ներառելու հարցը. լրագրողը` Փաշինյանին
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Լրագրողի այն հարցին, թե քննարկվե՞լ է Արցախը Ռուսաստանի կազմում նե...
Հայաստանն իրավասություն չունի և չի կարող քննարկել ԼՂ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանել է լրատվամիջոցներից ստացված հարցերին։ Հարց. «Երևանում հասկանում են, ո...