ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերիներին ուզող ա պետք, որ ուզող լինի, Ալիևը կտա. անհետ կորածի մայր
Այս րոպեներին Էջմիածնի «Քիմիկների զորամաս»-ի անհետ կորած ու գերիների զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում:
Անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը լրագրողի հետ զրույցում նշել է, թե ինչու են փակել փողոցը:
«Ինձ զանգ եկավ գեներալ Քոչարյանից, ասեց ձեզ կզանգեն, ստույգ կասեն` երբ որ օրը, որ ժամին ձեզ կընդունեն: Մինչև առ այսօր էդ զանգը չեկավ, ոչ էլ ես զանգեցի, որովհետև անիմաստ համարեցի: Դե եթե ինքը ժամանակ չունի մեզ ընդունելու, ուրեմն` ինչ անենք էլ, էս անգամ ուրիշ ձև ա լինելու, ոչ մի զիջումների չենք գնալու: Իրա տղան որ ընդեղ լիներ, երկու ժամեր էլ չէր թողնի մնար, մեր երեխեքի համար ինքը ոչ ժամանակ ունի, ոչ էլ տրամադրություն ունի, բացարձակ իրան հետաքրքիր չի: Եթե ինչ-որ բան իրան հետաքրքրեր, ինքն անպայման կզբաղվեր: Էդ ոնց եղավ, իրա ընտրություններից 5 օր առաջ 15 հոգու բերեցին, հինգ օր հետո 10 հոգու բերեցին: Հետո կասի` Ալիևը չի տալիս, բա ոնց տվեց, թող պատճառներ չբռնեն, որ Ալիևը չի տալիս, ուզող ա պետք, որ ուզող լինի Ալիևը կտա»,- նշեց անհետ կորածներից մեկի մայրը: