ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախ ուղևորվող բեռնատարները բացվել են օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ
Արցախ ուղևորվող բեռնատարները բացվել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ:
Նշենք, որ առաջին անհրաժեշտության սննդամթերքով ու ապրանքներով 19 բեռնատար շուտով 400 տոննա բեռով կուղևորվի Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է հումանիտար օգնությունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ փոխանցել ԼՂ բնակիչներին։
Ուղարկվող 19 բեռնատարներում 60 տոննա շաքարավազ է, 40 տոննա ձեթ, 100 տոննա ալյուր, 80 տոննա մակարոնեղեն, 20 տոննա աղ, 40 տոննա կաթի փոշի, 12 տոննա մանկական սնունդ և 9 տոննա դեղորայք: