ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկ մեղադրում են հողեր հանձնելու, մեկ չհանձնելու մեջ, դրա համար եմ ես մինչև հիմա վարչապետ. Փաշինյան
Ո՞վ է ասում, որ այդքան թուքումուր ուտելը հեշտ, հաճելի բան է, նույնիսկ եթե ինչ-որ կաբինետում ես աշխատում, որը համարվում է հանրապետության թիվ 1 աշխատասենյակ: Ես զոհավածների ծնողների հետ շփվում եմ, իրենք ինձ հարցեր տալու հնարավորություն ունեցել են, ընդ որում և՛ քաղաքավարի, և՛ կոպիտ, և՛ էմոցիոնալ: Ասել է Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ:
«Քննիչ հանձնաժողովում ասացի, որ մեղավոր եմ ինձ զգում, բայց եկեք հասկանանք, ինչում եմ ինձ մեղավոր զգում, որովհետև այն բանում ինչում ինձ մեղադրում են մեր ընդդիմադիրները, ներքին տրամաբանական հակասություն ունի:
Մեկ մեղադրում են հողեր հանձնելու, մեկ մեղադրում են հողեր չհանձնելու մեջ: Այստեղ մեկը մյուսին չեզոքացնում է, դրա համար եմ ես մինչև հիմա վարչապետ: Մի մասն ասում է՝ դավաճա՛ն, տվեցիր, մյուս մասն ասում է՝ դավաճա՛ն, չտվեցիր»,- ասել է վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջրի ճգնաժամն արդեն Հայաստանի Հանրապետությունում է. Փաշինյան
Անհրաժեշտ է բոլոր մակարդակներում ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, որովհետև ըստ էության ջրի ճգնաժամն արդեն ՀՀ-ում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ եղանակ սպասել օգոստոսին. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
«Երեկվա համեմատ՝ օդի ջերմաստիճանը Հանրապետությունում նվազել է 6-10 աստիճանով: Օգոստոսի 6-ից 8-ն ընկած հատվածում այն մի փ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Առավոտ» օրաթերթից հաջորդ ասուլիսին մորաքրոջը հավատարմագրեք. Փաշինյան
«Ես հասկանում եմ, որ դուք բավականին բարդ վիճակում եք հայտնվել և իմ փոխարեն պատասխանել եք մորաքրոջ հարցերին: Ես առաջարկու...
Պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնված նորածինը հիվանդանոցում մահացել է
Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարև...