ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ընդամենը մեկ րոպե միացեք մեզ»․ մի խումբ արցախցիներ փակեցին Բաղրամյան պողոտայի սկզբնամասը
Մի խումբ արցախցիներ Արցախում իրավիճակի հարցով փակել են Երևան Բաղրամյան պողոտայի սկզբնամասը: Նրանք իրենց մոտ կրում են ռուսալեզու և անգլալեզու գրառումներով պաստառներ՝ «Դադարեցնել Արցախի շրջափակումը», «Բացեք կյանքի ճանապարհը», «Մենք ոչ ենք ասում կեղծ հումանիզմին»: Նրանք քաղաքացիներին կոչ են անում դուրս գալ և միանալ իրենց։
Ոստիկանները բարձրախոսով հորդորում են բացել պողոտան:
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ սա իրազեկման խաղաղ ակցիա է, որի նպատակն է քաղաքացիների ուշադրությունը հրավիրել ծայրահեղ աղետալի վիճակում գտնվող արցախցիների վիճակի վրա. «Ընդամենը մեկ րոպե միացեք մեզ, որ արցախցիները տեսնեն, որ իրենք մենակ չեն»,- ասաց նա:
Ավելի ուշ մասնակիցները մեկը՝ Լիանա Պետրոսյանը, հայտարարեց, որ դադարեցնում են ակցիան՝ նաև իրազեկելով վաղը կայանալիք հանրահավաքի մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջերմուկի համայնքապետը 20 հոգու հետ ծեծել է զոհված զինվորի եղբորը․ խոշտшնգել են նաև ոստիկանությունում
Ջերմուկ քաղաքի բնակիչ Թագուհի Խաչատրյանը հայտարարում է, այս տարվա ապրիլի 24–ին, Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը քս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միայն ավտոբուսների համար նախատեսված գծով երթևեկում է ոստիկանական «095II01» համարանիշով մեքենան
Իրազեկ քաղաքացիների միավորումը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և կից նշել․ «Գայի պողոտայի՝ միայն ավտոբուսներ...
20․000 - 50․000 ուկրաինացիներ կորցրել են մեկ կամ ավելի վերջույթներ․ The Wall Street Journal
The Wall Street Journal-ի ամերիկյան հրատարակությունը գրել է, որ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր ձեռքը կամ ոտքը կորցր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա Պակիստանը չէ, և նույնիսկ Եգիպտոսը չէ՝ սա Լոնդոնի Forest Green թաղամասն է
Սա Պակիստանը չէ, և նույնիսկ Եգիպտոսը չէ: Սա Լոնդոնի Forest Green թաղամասն է։ Եվրոպայի արաբացումը շարունակվում է. նշում ե...