ՀՀ դատախազության կայքից հեռացրել են Սումգայիթի և Մարաղայի ցեղասպանությունների մասին պատմող բաժինը
ՀՀ դատախազության պաշտոնական կայքից հանվել է Սումգայիթ բաժինը, որը խիստ արժեքավոր ու փաստական նյութեր էր պարունակում մարդկության դեմ ուղղված ադրբեջանական հանցագործությունների մասին։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Բաժինը բացվել էր դեռեւս 2010 թվականին, որտեղ հրապարակվել էր 1980-ականների վերջերին Խորհրդային Ադրբեջանի տարածքում և 1990-ականների սկզբներին Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նյութերը։
«Սումգայիթ» էջն ուներ 4 բաժին՝ իր ենթաբաժիններով՝ ըստ կատարված հանցագործությունների տեսակների եւ վարչական տարածքների: Մասնավորապես՝ «Սումգայիթ» բաժնում հրապարակվել էին սպանությունների, բռնաբարությունների, կիրառված բռնությունների եւ հափշտակությունների վերաբերյալ ականատեսների վկայությունները, տուժածների եւ իրավահաջորդների ցուցմունքները, «Փաստաթղթեր» բաժնում՝ քրեական գործի նյութերն ամփոփող արդեն իսկ գաղտնազերծված տեղեկանքները: «Լեռնային Ղարաբաղ» բաժնում՝ քրեական գործի նյութերը տեղադրվել էին ըստ վարչատարածքային միավորների՝ ներառելով նաեւ Մարաղայի ցեղասպանությանը վերաբերող նյութերը։
Դատախազությունն այն ժամանակ թվայնացրել էր քրեական գործի նյութերը՝ համագործակցելով «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ, իսկ թվայնացման աշխատանքներին ներգրավվումը եղել էր կամավոր հիմունքներով։ Էլեկտրոնային արխիվի հիման վրա էլ ստեղծվել էր բաժինը, այսինքն՝ այն պարունակում էր բացառապես փաստավավերագրությունները՝ թույլ չտալով մարդկության դեմ կատարված հանցագործությունների կեղծումը, քողարկումը։
«Դատախազության կայքից «Սումգայիթ» բաժինը հեռացվել է։ Պարզելու համար պատմագիտական նշանակության մեծածավալ և կարևորագույն աշխատանքի՝ պաշտոնական կայքից հեռացման պատճառները՝ լրատվամիջոցը կապ էր հաստատել ՀՀ դատախազության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի, որտեղից նախ զարմանքով էին արձագանքել, ապա ժամանակ խնդրել պարզելու՝ կա՞ արդյո՞ք այդպիսի տեղեկատվություն կայքում, թե՞ ոչ, իսկ ավելի ուշ, պատճառաբանել են, թե կայքի հետ կապված տեխնիկական աշխատանքների իրականացման պատճառով բաժնի նյութերն, այս պահին, անհասանելի են՝ հավաստիացնելով, թե կայքի արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ավարտից հետո, Սումգայիթի և Մարաղայի ցեղասպանությունների մասին պատմող ականատեսների նյութերն ամփոփող բաժինը՝ տեղեկատվության ողջ ծավալով, հասանալի կլինի կայքի այցելուների համար» ,- գրել է կայքը:
Նմանատիպ հոդվածներ
Պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնված նորածինը հիվանդանոցում մահացել է
Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարև...
Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչները հակընդդեմ հայց են ներկայացրել դատախազության դեմ. «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 21-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգ...
Հայաստանից դեպի Արցախ ճանապարհվող մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձոր
«Սնունդ կյանքի համար». 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական օգնությունը, որ այսօր առավոտյան Երևանից շարժվեց դեպի Արցախ, հ...
Ադրբեջանն արգելանքի է վերցրել ԿԽՄԿ–ի միջոցով ՀՀ տեղափոխվող քաղաքացիներից մեկին․ Արցախի պետնախարար
Ադրբեջանն այսօր արգելանքի է վերցրել Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու...