Վտանգված է մեր ֆիզիկական գոյությունը․ ԱՀ ԱԺ նախագահի ուղերձը՝ ՄԱԿ-ի անդամ երկրների ղեկավարներին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձով դիմել է Միավորված ազգերի կազմակերպության մշտական անդամ երկրների ղեկավարներին․
«Արցախի Հանրապետությունում ապրող ժողովրդի հիմնական մեղքը նրանում է, որ մենք անմեղ ենք:
Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք-կողքի: Այսօր էլ պատրաստ ենք մեր հարևանների հետ ապրել «հավասարը՝ հավասարի» սկզբունքով: Այդ դեպքում տանկը կփոխարինենք տրակտորով, ինքնաձիգը՝ բահով:
Մի առիթով Արցախի Հանրապետության նախագահներից մեկն ասել է.«Բանտը մարդու համար է»: 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի հունիսի 15-ը մենք գտնվում էինք այդ բանտում, 2023 թվականի հունիսի 15-ից մինչև այս պահը՝ համակենտրոնացման ճամբարում: Սա մարդու համար չէ:
Համաշխարհային պատմության մեջ ունենք ֆաշիստական Գերմանիայի օրինակը, որի մարդկության դեմ ուղղված հանցագործությունները դատապարտվել են ողջամիտ աշխարհի կողմից:
Այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի ու գոյութենաբանական խնդրի առջև: Վտանգված է մեր ֆիզիկական գոյությունը, կյանքի ամեն մի օրը կարող է դառնալ վերջինը:
Հայի այս տեսակը՝ խաղաղասեր, աշխատասեր ժողովուրդ է, որ միշտ իր կյանքը կառուցել է քրտնաջան աշխատանքով, հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների մղումով:
Միայն քաղաքական լուծումները կարող են խաղաղություն բերել տարածաշրջան: Անհապաղ միջոցներ ձեռնարկեք, մենք հավատում ենք ձեզ»:
Նմանատիպ հոդվածներ
Ոչ ոք ՀՀ-ի փոխարեն ու իր համար չի կռվելու մեր դեմ․ նրանք պետք է ընդունեն իրողությունները․ Ալիև
Մենք մինչև հիմա հույսը չենք կորցրել, որ Ստեփանակերտի ու նրա շրջակայքի բնակչության ողջախոհ հատվածը կհասկանան Ադրբեջանի ան...
Եթե Հայաստանը չհրաժարվի իր տարածքային հավակնություններից, ապա խաղաղություն չի լինի․ Ալիև
Արդեն սկսվել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման փուլը։ Այս մասին է հայտարարել Ադրբեջանի նախագահ Իլհամ...
44-օրյա պատերազմից առաջ մենք Հայաստանի նոր իշխանություններին 2 տարի շանս էինք տվել, որից նրանք չօգտվեցին․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, օկուպացված Շուշիում անցկացվող մեդիա ֆորումի շրջանակներում անդրադարձել է հայ-ադրբեջանական...
Մենք 2-րդ անգամ հրավիրեցինք, նրանք կրկին մերժեցին․ ասացի` 3-րդ հրավերը չի լինի․ Ալիևը՝ Արցախի հետ բանակցությունների մասին
Այսօր՝ հուլիսի 21-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, օկուպացվաց Շուշիում անցկացվող մեդիա ֆորումի շրջանակներում...