Պատառոտված վերքերից բացի գլխի վրա եղել են նաև կոտրվածքներ. 8-ամյա երեխային կծած շունը մեկուսացվել է
Լոռու մարզի Սպիտակ համայնքում քաղաքացու շունը, պոկելով շղթան, հարձակվել է խաղացող երկու երեխաների վրա, պատճառել մարմնական բազմաթիվ վնասվածքներ: Այս մասին հայտնել է ՍԱՏՄ-ն:
Auroranews-ին Սպիտակ ԲԿ-ից հայտնեցին, որ այս պահին 8-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն` դրական դինամիկայով, երեխան շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն` հավելելով, որ շունը եղել է հայկական գամփռ:
«Իրականում շատ-շատ լուրջ են եղել երեխայի վնասվածքները: Ընդունման պահին երեխայի վիճակը եղել է ծայրահեղ ծանր, վերքերը տեղակայված են եղել վերին վերջույթի և գլխի շրջանում: Եղել են պատառոտված կծոտած վերքեր քունք-գագաթային, այտային, ստործնոտային, քունքծոծրակային գանգամաշկ վերքերով: Պատառոտված վերքերից բացի գլխի վրա եղել են կոտրվածքներ:
Ավելի քան 1.5 ժամ տևած վիրահատությունից հետո երեխայի կյանքը փրկվել է»,- այս մասին ասաց Սպիտակ ԲԿ-ի մամուլի խոսնակ Էդվարդ Արզումանյանը:
Երեխայի՝ հիվանանոց ընդունվելուց րոպեներ անց նույն թաղամասից շան կծած վերքերով հիվանդանոց է ընդունվել ևս մեկ քաղաքացի։ Նրան ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, որից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։
Ըստ ՍԱՏՄ-ի` շունն անմիջապես մեկուսացվել է։ Ըստ սահմանված ընթացակարգերի՝ կենդանին կլինի ամենօրյա հսկողության տակ, և, վարքի փոփոխության, որոշակի հիվանդությունների, մասնավորապես՝ կատաղության, կլինիկական նշանների առկայության դեպքում, կձեռնարկվեն համապատասխան գործողություններ (շունը կքնեցվի և կտարվի լաբորատոր հետազոտության)։
Նմանատիպ հոդվածներ
Արցախցիները բետոնե բլոկներով փակել են Ասկերան-Աղդամ ճանապարհը
«Արցախի անվտանգության ու զարգացման ճակատի» անդամները Աղդամ-Ասկերան ճանապարհահատվածում, այս պահին, ակցիա են իրականացնում։...
Պատգամավոր Հայկ Սարգսյանի և կնոջ ունեցվածքը. «Armlur»
ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը 2022 թվական հայտարարատու տարում հայտա...
Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած քավորը 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր է. «Հետք»
Ծաղկաձոր քաղաքում կառուցվում է 40-50 միլիոն դոլար գնահատված մի համալիր, որի մեկնարկը տրվել է 2021 թ.-ի խորհրդարանական ըն...
Զանգահարում և ռուսերենով տեղեկացնում են, որ «ԱՀ քաղաքացիները Բաքվով կարող են մեկնել ՀՀ»․ Արցախի ԱԱԾ
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթներ...