Արցախցիները բետոնե բլոկներով փակել են Ասկերան-Աղդամ ճանապարհը
«Արցախի անվտանգության ու զարգացման ճակատի» անդամները Աղդամ-Ասկերան ճանապարհահատվածում, այս պահին, ակցիա են իրականացնում։
Արցախցիները բետոնե արգելապատնեշներով փակել են Ասկերան-Ակնա ճանապարհը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ակտիվիստ, «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր Արշակ Աբրահամյանը։
«Բողոքի ակցիա Ասկերան-Ակնա(Աղդամ) ճանապարհին եւ բետոնե արգելապատնեշների տեղադրում»,- նշել է նա։
«Տեղը պատահական չէ ընտրված, թույլ չենք տալու, որ հումանիտար բեռների անվան տակ սկսենք ադրբեջանական ինտեգրացիան՝ սոցիալ-տնտեսական ինտեգրում չպետք է թույլ տանք։ Հաջորդ քայլը կլինի առևտուր անելը, իսկ վերջնարդյունքը կլինի Արցախի վերջնական կլանումը Ադրբեջանի կողմից»,- «Հրապարակ»-ին ասել է Աբրահամյանը։
Նա շեշտել է, որ ստեղծված բլոկադայի պայմաններում պետք է դիմել ցանկացած քայլի՝ թույլ չտալու համար Ադրբեջանի հետ ինտեգրացիան։
[877eca34f52118d483240f71c17e74d1.jpg]
[4f513dea7a9ffa881447707c8e53ba18.jpg]
[7de9fbc3aeddafb604c44068c7b530b0.jpg]
[970a5f808254e05f23f17aa490879c72.jpg]
[14ba1ba0f271f756b9aed3aa119ac94c.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավոր Հայկ Սարգսյանի և կնոջ ունեցվածքը. «Armlur»
ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը 2022 թվական հայտարարատու տարում հայտա...
Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած քավորը 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր է. «Հետք»
Ծաղկաձոր քաղաքում կառուցվում է 40-50 միլիոն դոլար գնահատված մի համալիր, որի մեկնարկը տրվել է 2021 թ.-ի խորհրդարանական ըն...
Մյասնիկյանի պողոտայում խցանումներ են․ լրացուցիչ գոտի կավելացվի
Երևանի քաղաքապետարանը հայտնում է․ «Մյասնիկյան պողոտայում խցանումները մեղմելու նպատակով կատարվել են ուսուսումնասիրություն...
Այսօր Վարդավառ է. ՆԳՆ-ն հորդորում է
Հայ Աառաքելական եկեղեցին այսօր նշում է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։ Հիսուս Քրիստոսի Պայծառ...