Հասարակություն Կարևոր

Պատգամավոր Հայկ Սարգսյանի և կնոջ ունեցվածքը. «Armlur»

Unknown 1 րոպե 242 դիտում
Պատգամավոր Հայկ Սարգսյանի և կնոջ ունեցվածքը. «Armlur»

ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը 2022 թվական հայտարարատու տարում հայտարարագրել է մեկ շինություն։ Այս մասին գրում է Armlur.am-ը:  

 

«Այն Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն է, որը դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում: Շինությունը գտնվում է  Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը 2017 թվականին նվիրատվություն է ստացել, թե ումից նշված չէ

 

[2500fd0d479ad9d3b44ceec6c8a2b414.png]

 

Նա հայտարարգրել է 2 մարդատար ավտոմեքենա՝ 2005 թվականի արտադրության  MERCEDES-BENZ, որը ձեռք է բերվել 2017 թվականին և 2013 թվականի արտադրության LEXUS, որը ձեռք է բերել 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո:

 

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 952 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 25 մլն դրամ և 59 հազար դոլար: Պատգամավորի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 10 մլն 370 հազար դրամ, որից 10 մլն 281 հազարն աշխատանքի վարձատրություն է Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից:

 

[ef8a1b8472df1714a47103d89f6bb7aa.png]

 

[4e7cf26e32e29aade9fd8f46e9453ea8.png]

 

ArmLur.am-ը  բազմիցս անդրադարձել է ՔՊ-ական պատգամավորների ունեցվացքին, ովքեր հեղափոխությունից հետո կարողացել են բարելավել իրենց կարողությունը։

 

Սարգսյանի կինը՝ Օլյա Հայրապետյանը, հայտարարագրել է  10 մլն 300 հազար դրամ և 25 հազար 500 դոլար կանխիկ գումար, իսկ նրա բանկային դրամական հաշիվների մնացորդները կազմել են 397 հազար դրամ:

 

[910a790a80f2b85bf0e18d158576e0bb.png]

 

Օլյա Հայրապետյանը ստացել է  955 հազար դրամ տարեկան եկամուտ,  «ԿԻԵՎ»ՍՊԸ-ից որպես աշխատանքի վարձատրություն 831 հազար դրամ, իսկ «ՍՎԵՏԼԼԱՆՆԱ» ՍՊԸ-ից 124 հազար դրամ որպես ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ, այսինքն «ՍՎԵՏԼԼԱՆՆԱ» ՍՊԸ պատկանում է Սարգսյանի կնոջը, որը զբաղվում է մանրածախ առևտրով: Կազմակերպությունը գրանցված է այն հասցեում, որտեղ գրանցված է նաև Օլյա Հայրապետյանը»:

 

[4e8424577078b4d008ee6886089d5a5e.png]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250