Ռուս գործարար Օլեգ Տինկովի նկատմամբ բրիտանական պատժամիջոցները չեղարկվել են

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության ֆինանսական պատժամիջոցների իրականացման գրասենյակը չեղարկել է ռուս գործարար Օլեգ Տինկովի նկատմամբ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին նախորդ տարվա մարտին։
 

Նշվում է, որ գործարարը խնդրել էր իր վրայից հանել դրանք։ Տինկովի դեմ պատժամիջոցները չեղարկելու խնդրանքով բրիտանական իշխանությունների հետ կապ էր հաստատել նաև միլիարդատեր, Virgin Group-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը։

 

Մեծ Բրիտանիան Օլեգ Տինկովի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշումը հիմնավորել էր նրանով, որ նա Тинькофф Банк-ի բաժնետեր է, որը գործում է Ռուսաստանի կառավարության համար «ռազմավարական նշանակություն ունեցող արդյունաբերությունում», և այս կարգավիճակով «մասնակցել է Ռուսաստանի կառավարությունից արտոնություններ ստանալուն կամ աջակցելուն»։

 

2023 թվականի հուլիսի 17-ին Ռիչարդ Բրենսոնը հայտարարել էր, որ թեև Օլեգ Տինկովը «հարուստ ռուս գործարար է եղել, բայց երբևէ օլիգարխ չի եղել», Տինկովի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն անհիմն էր որակել։