«Մարգարայում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, շուտով կավարտվեն»․ Ռուստամ Բադասյան
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
«Կառավարության նիստերում մի շարք որոշումներ են ընդունվել ֆինանսավորման հետ կապված, Մարգարայում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում ։ Կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել, թե երբ կավարտվի, բայց շուտով»,- ասել է նա։
Հարցին՝ աշխատանքների ավարտից անմիջապես հետո կբացվի՞ սահմանը, Բադասյանը պատասխանել է․
«Դա ՊԵԿ իրավասության շրջանակներում գտնվող հարց չէ։ Մեր խնդիրը սահմանային անցակետի մաքսային հսկողության պատշաճ իրականացման համար պայմանների ապահովումն է, մենք դա իրականացնում ենք»։
Ֆինանսավորման հետ կապված հարցերին Բադասյանը պատասխանել է՝ նշելով, որ այդ հարցերը քննարկվում են կառավարության նիստերի ժամանակ և տարբեր փուլերի համար հատկացվում են տարբեր գումարներ, իսկ ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեի հաշվին։
Նմանատիպ հոդվածներ
Պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնված նորածինը հիվանդանոցում մահացել է
Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարև...
Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչները հակընդդեմ հայց են ներկայացրել դատախազության դեմ. «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 21-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգ...
Հայաստանից դեպի Արցախ ճանապարհվող մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձոր
«Սնունդ կյանքի համար». 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական օգնությունը, որ այսօր առավոտյան Երևանից շարժվեց դեպի Արցախ, հ...
«Մգացված ապակիների համար նշանակված 25․000 դրամ տուգանքի որոշումը վերացվել է»․ փաստաբան
Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Առաջին հաղթանակն ընդդեմ մեքենաների ապակիների թաղանթապատման (...