«Կոչ եմ անում Արցախից տարիներով սնված ու օգտվող «գործարարներին» միանալ Արցախի պաշտպանության ջանքերին». Պետնախարար
2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիների կողմից հուլիսի 21-ին ժամը 19:00-ին Երևան քաղաքի Ա.Մյասնիկյանի անվան հրապարակում կազմակերպվելու է հավաք՝ ի պաշտպանություն Արցախի և մեր ժողովրդի իրավունքների: Բոլորին խնդրում եմ ակտիվորեն մասնակցել հավաքին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Բազմաթիվ զանգերից հետո ստիպված եմ Երևանյան ռեստորաններում ժամանակ սպառողներին, անտարբեր վարքագծով մեր հայրենակիցների արցախապաշտպան պայքարն արժեզրկող ու Արցախի հանրային միջոցներից տարիներ շարունակ սնված ու շարունակաբար օգտվող «գործարարներին» կոչ անել վերանայել սեփական վարքագիծը և մասնակցել տեղահանված մեր հայրենակիցների՝ Արցախի պաշտպանությանն ուղղված ջանքերին, նրանց մենակ թողնելը հավասարազոր է դավաճանության»:
Նմանատիպ հոդվածներ
Պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնված նորածինը հիվանդանոցում մահացել է
Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարև...
Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչները հակընդդեմ հայց են ներկայացրել դատախազության դեմ. «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 21-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգ...
Հայաստանից դեպի Արցախ ճանապարհվող մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձոր
«Սնունդ կյանքի համար». 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական օգնությունը, որ այսօր առավոտյան Երևանից շարժվեց դեպի Արցախ, հ...
Ադրբեջանն արգելանքի է վերցրել ԿԽՄԿ–ի միջոցով ՀՀ տեղափոխվող քաղաքացիներից մեկին․ Արցախի պետնախարար
Ադրբեջանն այսօր արգելանքի է վերցրել Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու...