Հասարակություն

Հանրային հեռուստաընկերության նոր հեռուստաստուդիայի կառուցման համար պահուստային ֆոնդից 693 մլն դրամ հատկացվեց

Mariam Z.
Հանրային հեռուստաընկերության նոր հեռուստաստուդիայի կառուցման համար պահուստային ֆոնդից 693 մլն դրամ հատկացվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 20-ի նիստում որոշել է վերաբախում կատարել 2023-ի բյուջեի մասին օրենքում եւ գումար հատկացնել  Հանրային հեռարձակողի խորհրդին:

 

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության, ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարության, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության և Չինաստանի առևտրի նախարարության միջև 2023 թվականի հունիսի 2-ին Երևանում ստորագրվել է ընկերության նոր 8-րդ տաղավարի (հեռուստաստուդիայի) կառուցման նախագծի իրականացման պայմանագիրը, համաձայն որի չինական կողմի պարտավորությունը նախնական գնահատմամբ կազմում է  191 մլն ժենմինբի (RMB):

 

Համաձայն պայմանագրի՝ հայկական կողմը, ի դեմս Հանրային հեռուստաընկերության, այլ պարտավորությունների հետ մեկտեղ, կրում է նաև շինարարության հետ կապված ենթակառուցվածքների տրամադրման, նախապատրաստման ու կառուցման աշխատանքների, ինչպես նաև անհրաժեշտ թույլտվությունների և անվտանգային միջոցառումների ապահովման նպատակով անհրաժեշտ ծախսերը:

 

2023 թվականին շինարարական աշխատանքների իրականացման նպատակով անհրաժեշտ ֆինանսական հատկացումների ընդհանուր գումարը նախատեսվում է մոտ 663 մլն ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ, իսկ 2024թ.-ի կտրվածքով՝ 189 մլն ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ:

Ըստ այդմ, 2023 թվականին անհրաժեշտ անվտանգության սարքավորումների ձեռքբերման արժեքը նախատեսվում է մոտ 30 մլն ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ:

 

Այսպիսով՝ 2023 թվականին Ընկերությանը անհրաժեշտ կլինի 693 մլն ՀՀ դրամ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, ինչը ենթակա չէ ԱԱՀ–ով հարկմանը, քանի որ սույն կապիտալ դրամաշնորհը ծառայությունների մատուցում չի ենթադրում: Ինչ վերաբերում է 2024 թվականին շինարարական աշխատանքների գծով անհրաժեշտ 189 մլն ՀՀ դրամին, ապա վերջինս ներառվել է Ընկերության 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում:

 

Որոշման նախագծի ընդունման արդյունքում ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդի հաշվին կիրականացվի 693,000.0 հազար դրամ ծախս:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250