«Այս իրավիճակը հաղթահարելու համար հստակ գործողություններ պետք է ձեռնարկվեն». Ռուբեն Վարդանյան
Արցախում ճգնաժամը ժամ առ ժամ լրջանում է: Այս իրավիճակը հաղթահարելու համար հստակ գործողություններ պետք է ձեռնարկվեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Նա նաեւ նշել է.
1) Մարդասիրական օդային միջանցքի գործարկումն առաջնային նշանակություն ունի: ՄԱԿ–ի կամ միջազգային այլ կառույցների մարդասիրական առաքելությունները պետք է կարողանան ժամանել ուղիղ Ստեփանակերտ ու օգնություն տրամադրել:
2) Հնարավորինս շտապ Արցախ պետք է ուղարկվի ՄԱԿ-ի կամ այլ միջազգային կառուցի (ԵԽԽՎ, ԵՄ) փաստահավաք առաքելություն: Տեղում իրավիճակի անմիջական դիտարկումը թույլ կտա ավելի հստակ պատկերացում կազմել ճգնաժամի լրջության մասին:
3) Միջազգային միջնորդները՝ Վաշինգտոնից մինչև Փարիզ և Մոսկվա, պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ փոփոխությունների հասնելու համար: Եթե նրանք դա չանեն, նրանց միջնորդական ջանքերն ապարդյուն կլինեն։
4) Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելությունը պետք է ՄԱԿ միջազգային պաշտոնական մանդատ ստանա: ՄԱԿ-ը կարող է դիտարկել նաև Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ընդլայնման տարբերակներ, օրինակ՝ չինական խաղաղապահ կոնտինգենտի ներգրավմամբ։
5) Չափազանց կարևոր է հասկանալ, որ որքան էլ բարձրաձայնում են ճգնաժամի հումանիտար կողմի մասին, բայց առկա խնդիրներն ունեն քաղաքական և պատմական հիմքեր: Հայերի դեմ պետական մակարդակով ատելության քարոզը Ալիևի ավտորիտար վարչակարգի կարևոր հիմնասյուներից է: Այս փաստն անտեսել հնարավոր չէ:
6)Աշխարհահռչակ ու ազդեցիկ հայերն ու մեր ժողովրդի օտարազգի բարեկամներն իրենց ակտիվությամբ մեծ դեր կարող են խաղալ Արցախում ծավալվող ողբերգության մասին բարձրաձայնելու հարցում:
Ընկերներ, օգնեք Արցախի հայերի ձայնը լսելի դարձնել:
Միայն միահամուռ ուժերով ու կողք կողքի կանգնելով կարող ենք այս պատմական բարդ փուլը հաղթահարել:
Արցախը հայկական աշխարհի անբաժան մասն է, այս հողը մեր գենետիկ կոդի բաղկացուցիչն է, ուստի այս պայքարը բոլորինս է»։
Նմանատիպ հոդվածներ
Պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնված նորածինը հիվանդանոցում մահացել է
Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարև...
Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչները հակընդդեմ հայց են ներկայացրել դատախազության դեմ. «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 21-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգ...
Հայաստանից դեպի Արցախ ճանապարհվող մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձոր
«Սնունդ կյանքի համար». 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական օգնությունը, որ այսօր առավոտյան Երևանից շարժվեց դեպի Արցախ, հ...
Ադրբեջանն արգելանքի է վերցրել ԿԽՄԿ–ի միջոցով ՀՀ տեղափոխվող քաղաքացիներից մեկին․ Արցախի պետնախարար
Ադրբեջանն այսօր արգելանքի է վերցրել Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու...