Թուփաքի գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել
Ոստիկանությունը երկուշաբթի գիշերը խուզարկել է Լաս Վեգասի տարածքում գտնվող մի տուն, որը կապված է ամերիկացի ռեփեր Թուփակ Շաքուրի (այդ ժամանակ 25 տարեկան) սպանության երկար քննվող գործի հետ։ Գրել է ABC-ն՝ հղում անելով ոստիկանությանը։
Լաս Վեգասի ոստիկանության բաժանմունքը հաստատել է, որ խուզարկությունն իրականցավել է հուլիսի 17-ին Հենդերսոն քաղաքում։
Նաև Մաքավելի մականունով հայտնի ռեփերը մահացել է 1996 թվականի սեպտեմբերի 13-ին կրակոցների հետևանքով ստացած վնասվածքներից։
Լաս Վեգասում տեղի ունեցած սպանության գործով դետեկտիվներն ու դատախազները որոշել են, որ բավականաչափ տեղեկատվություն ունեն երկուշաբթի երեկոյան դատարանի կողմից լիազորված խուզարկություն սկսելու համար, ABC News-ին հայտնել է հետաքննության մասին տեղեկացված պաշտոնյան:
Խուզարկությունն իրականացվել է ժամը 22։00-ի սահմաններում տեղական ժամանակով, Լաս Վեգասի ոստիկանության հատուկ զինված ու մարտավարության թիմով (SWAT): Խուզարկությունն իրակաացվել է մեծ աղմուկով, ոստիկաններն օգտագործել են բարձախոսներ և լույսեր: Քննիչների կողմից փնտրվող իրերի թվում են եղել ստացիոնար, դյուրակիր համակարգիչներ և հոդվածներ Թուփակի և նրա մահվան մասին: Գործով ապացույցներն այժմ ներկայացվում են Լաս Վեգասի մեծ ատենակալներին:
Որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Սպասվում է, որ հետաքննությունը կշարունակվի շաբաթներ, ամիսներ: Քննիչները վաղուց ենթադրում էին, որ «Մաքավելիի» ուղղությամբ կրակած անձը, հավանաբար, արդեն մահացած է, սպանությունից 2 տարի անց դարձել է առանձին հրաձգության զոհ:
Ընթացիկ հետաքննությունը, հնարավոր է, հանգեցնի որոշման, թե ով է եղել մեքենայում զինված անձի հետ, երբ կրակոցները տեղի են ունեցել՝ վիրավորելով Թուփաքին: Դա կարող է հանգեցնել նրան, որ ինչ-որ մեկին մեղադրեն որպես հանցակից: Սակայն անանուն մնացած պաշտոնյան ABC-ին ասել է, որ մեղադրանք ներկայացնելու որոշումներ դեռ չեն կայացվել։
Ամերիկացի ռեփերի սպանության հետաքննությունը, ավելի քան 20 տարի չավարտված մնալուց հետո, նոր թափ է ստացել 2018 թվականից հետո, ABC News-ին ասել է պաշտոնյան։
Դետեկտիվները նորից ներգրավվել են գործին այն բանից հետո, երբ Netflix-ը ցուցադրել է «Չլուծված. Թուփակի և Բիգգիի սպանությունները» 2018-ին և «Քոմփթոնի փողոցային լեգենդը» գիրքը, որը հեղինակել է Դուան Քիթ Դևիսը՝ Քեֆֆ Դին։ Վերջինս ասել է, որ ինքը 1996 թվականին տեղի ունեցած կրակոցների 2 կենդանի ականատեսներից մեկն է։
Հիփ-հոփի հայտնի արտիստը գնդակահարվել է 1996 թվականի սեպտեմբերի 7-ին Լաս Վեգասում, ու 6 օր անց մահացել հիվանդանոցում:
Թուփակն իր երկարմյա երաժշտական գործընկեր, 1990-ականներին երաժշտության ազդեկի դեմքերից Սյուջ Նայթի հետ մասնակցել էր բռնցքամարտի հանդիպմանը Վեգասում այն օրը, երբ իր վրա կրակել են: Նա եղել է սև BMW սեդանի մեջ Լաս Վեգասի բուլվարում, երբ սպիտակ Cadillac-ը կանգնել է կողքին ու կրակ բացել:
Գործով ձերբակալվածներ չկան։
Ամիսներ անց՝ 1997 թվականի մարտի 9-ին, ռեփեր Քրիստոֆեր Ուոլիսը`մականունը Notorious B.I.G., գնդակահարվել ու սպանվել է Լոս Անջելեսում: Համարվում է, որ այդ կրակոցը կապված է Թուփաքի սպանության հետ, ու նույնպես բացահայտված չէ:
Նմանատիպ հոդվածներ
Պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնված նորածինը հիվանդանոցում մահացել է
Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարև...
Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչները հակընդդեմ հայց են ներկայացրել դատախազության դեմ. «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 21-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգ...
Հայաստանից դեպի Արցախ ճանապարհվող մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձոր
«Սնունդ կյանքի համար». 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական օգնությունը, որ այսօր առավոտյան Երևանից շարժվեց դեպի Արցախ, հ...
«Մգացված ապակիների համար նշանակված 25․000 դրամ տուգանքի որոշումը վերացվել է»․ փաստաբան
Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Առաջին հաղթանակն ընդդեմ մեքենաների ապակիների թաղանթապատման (...