Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐ. Արցախի Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղում խաչքար է ոչնչացվել

ԼՈՒՍԱՆԿԱՐ. Արցախի Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղում խաչքար է ոչնչացվել
Արցախի Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղում խաչքար է ոչնչացվել: Այս մասին հայտնում է Баграмян 26 տելեգրամյան ալիքը: 2023 թվականի հուլիսի 9-ին մամուլում շրջանառվեց մի լուսանկար, որտեղ պարզ երևում…

Արցախի Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղում խաչքար է ոչնչացվել: Այս մասին հայտնում է Баграмян 26 տելեգրամյան ալիքը:

 

2023 թվականի հուլիսի 9-ին մամուլում շրջանառվեց մի լուսանկար, որտեղ պարզ երևում է, որ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին 2014 թվականին տեղադրված խաչքար է ոչնչացվել՝ այժմ Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանի Քուրաթաղ գյուղում։

 

Նկարում ադրբեջանցի երիտասարդը, ցույց տալով Գորշ գայլերի ժեստը, նստած է ընկած խաչքարի պատվանդանի վրա, որը նույնպես պղծված է ինչ-որ գրությամբ։ Այս ժեստը լայնորեն կիրառվել է նաեւ թուրք-ադրբեջանական զինուժի կողմից 44-օրյա պատերազմի ժամանակ։

 

Այս պահին Խաչքարի հարեւանությամբ Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ճակատագիրն անհայտ է։

 

Հայկական մշակութային արժեքների ոչնչացման և յուրացման ուղղությամբ Ադրբեջանի ցանկացած գործողություն արգելված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված բազմաթիվ կոնվենցիաներով, Արդարադատության միջազգային դատարանի դրույթներով և այլ փաստաթղթերով։

 

[cbd4992b6b22f6cfecaf81d501ab8905.jpeg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250