Թշնամու ճիրաններում հայտնված ժողովրդին դասեր տալու շարժառիթը ո՞րն է. Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն տևական ժամանակ է, ինչ սոցիալական ցանցերում նկատվում է մի անհասկանալի և միևնույն ժամանակ զազրելի արշավ: Հենց այս պահին այդ արշավն իր գագաթնակետին է հասնում:
Ամեն ինչ կարելի է հասկանալ, բայց թշնամու կողմից շրջափակման մեջ հայտնված, սովի ու համակարգված էթնիկ զտման սպառնալիքի տակ պայքարող մարդկանց թիրախավորելը, քննադատելը, ծաղրելը ո՞ր տրամաբանության մեջ է տեղավորվում, ես ուղղակի չեմ հասկանում և հրաժարվում եմ անգամ փորձել հասկանալ:
Եթե որևէ բանով չեք կարող օգնել՝ ուղղակի լռե՜ք։
Պատկերացնու՞մ եք ժամանակին Լենինգրադի բլոկադայի ժամանակ, շրջափակման մեջ հայտնված հազարավոր մարդկանց կամ նրանց ղեկավար կազմակերպիչներին ոչ շրջափակված գյուղերից և քաղաքներից իրենց հայրենակիցները քննադատեին, դատափետեին։ Անպատկերացնելի է, չէ՞...
Թշնամու կողմից սովի ու էթնիկ զտման ճիրաններում հայտնված ժողովրդին դասեր տալու շարժառիթը ո՞րն է, ի՞նչ եք ուզում դրանով ասել, ինչի՞ եք ուզում հասնել: Եթե կարող եք մի բանով օգնել, օգնե՜ք, իսկ, եթե՝ ոչ, հեռու՜ մնացեք իրենց իրավունքների համար պայքար մղող մարդկանցից»:
Նմանատիպ հոդվածներ
ՄԻԵԴ-ը վերահաստատել է Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հետ կապված իր որոշումը
Սույն թվականի հուլիսի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչո...
Հայկական կողմը ռուսական կողմից հանդիպման առաջարկ չի ստացել. ԱԳՆ խոսնակ
Հայկական կողմը ռուսական կողմից հանդիպման առաջարկ չի ստացել: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Ա...
Ինքնամեկուսացման քաղաքականությունը օգուտ չի բերում. Բաքուն` Միրզոյանի մեղադրանքների մասին
Հայաստանը չի հասկանում, որ 30 տարվա ինքնամեկուսացման քաղաքականությունը ոչ մի օգուտ չի բերում։ Ավստրիայի եվրոպական և միջա...
Ի՞նչ են քննարկել Փաշինյանը, Միշելն ու Ալիևը. մանրամասներ
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ...