Քաղաքականություն
Կարևոր
Հայկական կողմը ռուսական կողմից հանդիպման առաջարկ չի ստացել. ԱԳՆ խոսնակ
Հայկական կողմը ռուսական կողմից հանդիպման առաջարկ չի ստացել: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն այն մասին, որ պատրաստ է առաջիկայում Մոսկվայում կազմակերպել արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու համար բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման Մոսկվայում ռուս-ադրբեջանա-հայկական գագաթաժողովի կազմակերպման հեռանկարով՝ նշյալ փաստաթղթի ստորագրման համար։
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի ընդհանուր հայտարարությանը՝ Անի Բադալյանն ասել էր, որ հայտարարության վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություն չունի:
Նմանատիպ հոդվածներ
ՄԻԵԴ-ը վերահաստատել է Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հետ կապված իր որոշումը
Ի՞նչ են քննարկել Փաշինյանը, Միշելն ու Ալիևը. մանրամասներ
Հայաստանը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս. պետք է անհապաղ սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստումը. ՌԴ ԱԳՆ
Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով. ՌԴ ԱԳՆ հայտարարություն է տարածել
Ավելին Քաղաքականություն բաժնից
Նա ինձ համար անընդունելի է. Թրամփը` Իտալիայի վարչապետի մասին
Գոհար Ղումաշյանը հրաժարվել է ցուցմունք տալ. փաստաբան
3.0