«Ես դատապարտում եմ Ռուսաստանի միակողմանի որոշումը». Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտել է Ռուսաստանի Դաշնության որոշումը՝ դադարեցնել մասնակցությունը Սևծովյան հացահատիկի նախաձեռնությանը։ Նա իր հայտարարությունը հրապարակել է Twitter-ում։
«Ես դատապարտում եմ Ռուսաստանի միակողմանի որոշումը՝ դուրս գալ Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունից՝ չնայած մեր դաշնակից Թուրքիայի և ՄԱԿ-ի ջանքերին: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական պատերազմը շարունակում է վնասել միլիոնավոր խոցելի մարդկանց ամբողջ աշխարհում»,- ասվում է ուղերձում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը հայտարարել էր նավագնացության անվտանգության երաշխիքները հետ կանչելու մասին «Սևծովյան հացահատիկի նախաձեռնության» շրջանակներում, որը դադարեցրել էր գործունեությունը երկուշաբթի՝ հուլիսի 17-ին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միշուստինի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ:...
«Հայաստանը կողմնակից է հստակ սահմանագիծ ունենալուն». Միրզոյանը՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին
Հուլիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցել է Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատո...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ին նախ հան...
«Կա կոնկրետ քայլերի փաթեթ, որը կարելի է համաձայնեցնել Ադրբեջանի հետ». Սամվել Բաբայան
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը լրագրող Արթուր Կիրակոսյանին տված հարցազրույցում հաստատել է...