Շառլ Միշելը «սխալմամբ մյուս կողմ անցած» ասելով նկատի ունի ադրբեջանցիներին, թե՞ հայ զինվորներին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.
«ԵՄ խորհրդի նախագահ Միշելը հպարտորեն հայտարարեց, որ եռակողմ` ԵՄ-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով հանդիպմանը, քննարկվել են գերիների և սխալմամբ մյուս կողմ անցած զինվորների հարցերը։
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վերջին 2 ամիսներին ակտիվ քննարկվում է ադրբեջանցի 2 զինծառայողների` Նախիջևանից ներթափանցումն ու 2 հայ զինծառայողներին` Սրաշեն-Շիկահող հատվածից առևանգման դեպքերը, ապա ինչի՞ մասին է խոսքը:
Միշելը «սխալմամբ մյուս կողմ անցած» ասելով հիմա ու՞մ նկատի ունի` ադրբեջանցի զինծառայողներին, ովքեր մուտք են գործել ՀՀ տարածք ու խաղաղ բնակիչ սպանե՞լ, թե՞ այն 2 հայ զինծառայողներին, ովքեր իրենց հողում, իրենց ընկերներին հաց էին բաժանում, սակայն առևանգվեցին ադրբեջանական հատուկ նշանակության խմբի կողմից:
Միջազգային դերակատարների անարդարացի և անթույլատրելի գործելաոճը դրսևորվում է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի նկատմամբ:
Այն աչքկապոցին, ինչ տեսանելի է Արցախի հարցում, զուգահեռ դրսևորվում և դրսևորվելու է նաև Հայաստանի նկատմամբ ու այս ամենն այնքան ժամանակ, քանի Հայաստանում թուրքերի իշխանություն է հաստատված»:
Հիշեցնենք, որ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը նշել էր, որ առաջնորդները վերահաստատեցին ընկալումը, որ այն զինվորները, որոնք պատահաբար են հատել սահմանը, նրանց հարցը կլուծվի։
«Ես հորդորեցի, որ երկու կողմում ձերբակալվածները ազատ արձակվեն»,- նշել էր Շառլ Միշելը։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ են քննարկել Փաշինյանը, Միշելն ու Ալիևը. մանրամասներ
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ...
Հայաստանը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս. պետք է անհապաղ սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստումը. ՌԴ ԱԳՆ
2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում Հայաստանը Լեռնայի...
Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով. ՌԴ ԱԳՆ հայտարարություն է տարածել
Մոսկվան պատրաստ է մոտ ապագայում կազմակերպել ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ, այդ մաս...
ՄԻԵԴ-ը վերահաստատել է Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հետ կապված իր որոշումը
Սույն թվականի հուլիսի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչո...