«ՌԴ ԱԳՆ հայտարարությունը թյուրիմացություն և հիասթափություն է առաջացնում»․ Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մեկնաբանությամբ՝ խորը հիասթափություն հայտնելով Ռուաստանի ԱԳՆ-ի՝ հուլիսի 15-ի հայտարարության կապակցությամբ։
«ՌԴ ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարությունը, որը մեկնաբանում է եռակողմ համաձայնագիրը և խաղաղության գործընթացը, թյուրիմացություն և հիասթափություն է առաջացնում։ Այն չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև փոխադարձ համագործակցության մասին հռչակագրին և նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթներին՝ ի պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության»,- ասված է հայտարարությունում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի է որակել ՌԴ ԱԳՆ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեկնաբանելը նման համատեքստում։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ադրբեջանական կողմը գործնական քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը նպաստելու համար։
«Ադրբեջանը ցույց է տվել իր շարունակական հավատարմությունն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ համաձայնագրին, սակայն ռուսական կողմն իր պարտավորությունների շրջանակներում չի ապահովել հայտարարության լիարժեք կատարումը։ Ադրբեջանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմամբ և շարունակելու է իր ջանքերն այդ ուղղությամբ»,- գրված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն մտահոգիչ էր համարել այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով և Ադրբեջանի ղեկավարությանը կոչ էր արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը վերսկսելու, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարման համար։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ են քննարկել Փաշինյանը, Միշելն ու Ալիևը. մանրամասներ
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ...
Հայաստանը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս. պետք է անհապաղ սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստումը. ՌԴ ԱԳՆ
2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում Հայաստանը Լեռնայի...
Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով. ՌԴ ԱԳՆ հայտարարություն է տարածել
Մոսկվան պատրաստ է մոտ ապագայում կազմակերպել ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ, այդ մաս...
Մեկնարկեց Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը
Բյուսելում մեկնարկեց Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը` ԵԽ նախագահ Շառլ Մ...