«Երջանիկ կլինեինք, եթե Պուտինը չգար». Հարավաֆրիկյան Հանրապետության փոխնախագահ
Հարավաֆրիկյան Հանրապետության փոխնախագահ Փոլ Մաշաթիլը Mail&Guardian թերթին ասել է, որ Ռուսաստանը մերժել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի խնդրանքն առ այն, որ երկիրը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին նախագահ Վլադիմիր Պուտինի փոխարեն ներկայացնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է kommersant.ru-ն։
Մաշատիլեն նշել է, որ այս հարցի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։ Նա հավելել է, որ Հնդկաստանը և Բրազիլիան մերժել են գագաթնաժողովը Չինաստան տեղափոխելու տարբերակը։
Հուլիսի 11-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ի պատասխան այն հարցին, թե արդյոք Պուտինը պատրաստ է անձամբ մասնակցել գագաթնաժողովին, պատասխանել է, որ նախագահը դեռ չի որոշել օգոստոսին նախատեսված ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու ձևաչափը։
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը կանցկացվի օգոստոսի 22-ից 24-ը Յոհանեսբուրգում։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, որը ստորագրել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտը, ստիպված կլինի ձերբակալել Պուտինին, եթե նա ժամանի պետության տարածք։
«Մենք հասկանում ենք, որ կաշկանդված ենք Հռոմի ստատուտով, բայց մենք չենք կարող որևէ մեկին հրավիրել և հետո ձերբակալել։ Դուք կարող եք հասկանալ երկընտրանքը, որի առաջ կանգնած ենք: Մենք երջանիկ կլինեինք, եթե նա չգար»,- ասել է Մաշատիլեն:
Մարտին ՄՔԴ-ն ձերբակալության օրդեր է տվել Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի Դաշնությունում երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի համար: Ըստ դատարանի՝ նրանք «ենթադրաբար պատասխանատու են Ուկրաինայից երեխաների անօրինական արտաքսման հետ կապված ռազմական հանցագործությունների համար»։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ին նախ հան...
Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը շատ կարևոր է. Փաշինյան
Միջազգային մեխանիզմի շրջանակում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավու...
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները սահմանազատման հարցով 4–րդ հանդիպումն են ունեցել
Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջան...
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև։ Ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ․ «Ար...