Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը շատ կարևոր է. Փաշինյան
Միջազգային մեխանիզմի շրջանակում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման օրակարգով չափազանց կարևոր է։ Կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արդարադատության միջազգային դատարանի` պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը հնարավորություն է տալիս խնդրի շուրջ ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովել Ադրբեջանի կողմից ԼՂ– ում վարվող էթնիկ զտման քաղաքականությանը հակազդելու համար»,– ասել է նա։
Փաշինյանը հիշեցրել է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատվում ու է՛լ ավելի է ամրապնդվում Ադրբեջանի կառավարության պատասխանատվությունը ԼՂ–ում խորացող հումանիտար ճգնաժամի համար։
«Ադրբեջանի «բնապահպանական» ակտիվությունն այնուամենայնիվ շարունակվում է, և հիմա էլ այդ երկիրը փորձում է Հայաստանին բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակով։ Ընդ որում` Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որոնք մտացածին են, մատնանշում է որոշումներ, որոնք ուրիշ բանի մասին են»,– ընդգծել է վարչապետը։
Նա հավաստիացրեց, որ Հայաստանի պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններն ի ցույց են դնում Ադրբեջանի մեղադրանքների մտացածին լինելը։
Վարչապետն իր ելույթը եզրափակեց` մեջբերելով Եյլի համալսարանի բնապահպանական քաղաքականության և իրավունքի կենտրոնի` 2022 թ.–ի հրապարակած` աշխարհում էկոլոգիապես ամենամաքուր երկրների վարկանշային աղյուսակը, որտեղ Հայաստանը 56-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը 104–րդ։
Հիշեցնենք` Արդարադատության միջազգային դատարանը հուլիսի 6-ին միաձայն վերահաստատել է 2023թ. փետրվարի 22-ի իր որոշումը՝ կրկին պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները սահմանազատման հարցով 4–րդ հանդիպումն են ունեցել
Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջան...
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև։ Ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ․ «Արդեն 7...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են տար...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ին նախ հանդիպու...