ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լաչինի միջանցքի շրջափակումը Ադրբեջանի պետական կառույցների գործողությունների պատճառով է. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ հայտարարելով, որ այն տեղի է ունեցել բացառապես Ադրբեջանի պետական կառույցների գործողությունների պատճառով։
Նրա խոսքով՝ ադրբեջանական «բնապահպանական ակտիվությունը» շարունակվում է, և հիմա էլ նրանք փորձում են ՀՀ-ին բնապահպանական մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական ու ոչ պաշտոնական մակարդակով.
«Ադրբեջանը ՀՀ-ին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որ մտացածին են, մատնանշում է որոշումներ, որ բոլորովին ուրիշ բանի մասին են, հիշատակում է կոնվենցիաներ, որոնք վերաբերելի չեն»,- նշել է Փաշինյանը` հավելելով, որ Հայաստանի պետական ու մասնավոր կազմակերպություններն ի ցույց են դնում այդ մեղադրանքների մտացածին լինելը։
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ արդարադատության միջազգային դատարանի որոշման մասին՝ նշելով, թե այն հնարավորություն է տալիս խնդրի շուրջ ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովել՝ ԼՂ-ում էթնիկ զտման քաղաքականությանը հակազդելու համար։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի պետնախարարը հայտնել է` ինչ են պատրաստվում անել
Արցախում այսօր մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժում։ Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարեց,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի ու Շառլ Միշելի հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԵԽ նախագահ Շառլ Միշելի հանդիպումը: Այսօր` ավելի ուշ տեղի կու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՈՒնենք աղբահանության խնդիր. Ավինյանին հայտնեցին պատճառը
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավինյանն անդադարձավ աղբահանության խնդրին և հետաքրք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլոր տեղերում ծխում են, նշանակում է՝ ինչ-որ բան սխալ է արված. Խաչատուր Սուքիասյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է ծխելն արգելելու վերաբերյալ օրենսդրությանը՝ այն որակելով...