«Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է՝ ապահովել, որ ԿԽՄԿ-ն շարունակի իր գործունեությունը». ԵՄ խոսնակ
Եվրամիությունը հայտարարություն է տարածելով՝ աջակցելով «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեությանը Հարավային Կովկասում։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«ԵՄ-ը վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի, որպես Հարավային Կովկասում գործող միակ խոշոր մարդասիրական կազմակերպության, գործունեությանը:
Այն կարևորագույն մարդասիրական օգնություն և պաշտպանություն է տրամադրում կարիքավորներին՝ չեզոքության, անկախության և անկողմնակալության մարդասիրական սկզբունքներին համապատասխան:
Լաչինի միջանցքի երկայնքով նրանց աշխատանքը բացառապես կենտրոնացած է եղել Ղարաբաղի հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների և մարդասիրական օգնության ապահովման վրա: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է՝ ապահովել, որ ԿԽՄԿ-ն շարունակի իր գործունեությունը և կանխի հնարավոր հումանիտար ճգնաժամը:
ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի վճռորոշ դերին տարածաշրջանում և վերահաստատում իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու մարդկանց և ապրանքների անսահմանափակ տեղաշարժը Լաչինի միջանցքով»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները սահմանազատման հարցով 4–րդ հանդիպումն են ունեցել
Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջան...
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև։ Ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ․ «Ար...
Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը շատ կարևոր է. Փաշինյան
Միջազգային մեխանիզմի շրջանակում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավու...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:Զրուցակիցներն անդրադարձել են տարա...