Հերթական ապատեղեկատվությունը՝ Ադրբեջանի ՊՆ-ից
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Արցախի Հանրապետության Ասկերանի, Քարվաճառի և Քարվաճառի շրջաններում, որոնք իբրև թե կասեցվել են հիշյալ շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարություններն ակնհայտորեն հետապնդում են սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի պարբերական խախտումներն արդարացնելու նպատակ»,- նշվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 10-ին բազմիցս խախտել են հրադադարը կրակ բացելով Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ շ
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 8-ի ժամը 22:35-ից ժամը 23։10-ն ըն...
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասի...
Վալերի Գերասիմովը հեռացվել է Ուկրաինայում ռուսական զորքերի հրամանատարի պաշտոնից․ ԶԼՄ
Ռուսական բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հեռացվել է Ուկրաինայում զորքերի հրամանատարի պաշտոնից։ Այս մասին գրում է Daily...
Համացանցում է հայտնվել մի փաստաթուղթ, որտեղ գրված են «Վագներ»-ի կանոնները
Համացանցում հայտնվել է փաստաթուղթ, որտեղ գրված են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության կանոնները, որոնք ստորագրվել են...