Համացանցում է հայտնվել մի փաստաթուղթ, որտեղ գրված են «Վագներ»-ի կանոնները
Համացանցում հայտնվել է փաստաթուղթ, որտեղ գրված են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության կանոնները, որոնք ստորագրվել են Պրիգոժինի և Ուտկինի կողմից 2014 թվականի մայիսի 1-ին: Այս մասին հրապարակել է NEXTA.Լive թելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ լուսանկարն արվել է Պրիգոժինի տանը խուզարկության ժամանակ։
Վարձկանների հիմնական սկզբունքներից են՝ չգնալ ռուս ժողովրդի և ՌԴ նախագահ Պուտինի դեմ։
Նշենք, որ այն, թե փաստաթուղթն իրական է թե, ոչ դեռ պաշտոնական արձագանք չկա։
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Պրիգոժինը և Ուտկինը, նույն ինքը՝ «Վագներ» ծածկանվամբ, ղեկավարում են «բանակը», որը պաշտոնապես գոյություն չունի: Հավելենք, որ Ուտկինը մինչև 2013 թվականը ծառայել է ՌԴ ԶՈՒ-ում։ Նա կոչումով փոխգնդապետ է:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ «Վագներ» ռազմական խմբավորման և ՌԴ ՊՆ-ի հարաբերությունները լարվել են։ Պուտինի նախկին խոհարար, «Վագների» առաջնորդ Պրիգոժինը հայտարարել էր, թե ՌԴ ՊՆ Շոյգուն որոշել է ոչնչացնել իր խմբավորումը։ Նա կոչ է արել մարդկանց ոտքի կանգնել ու վերջ տալ Շոյգուի «ամենաթողությանը»։
Նշենք նաև, որ վերջերս Պրիգոժինի տան և գրասենյակում կատարված խուզարկություններից կադրեր են հրապարակվել։