Եղանակը Հայաստանում. կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, 10-11-ին, 12-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 9-11-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևելյան է, 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հուլիսի 9-10-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 8-ի երեկոյան ժամերին, 9-11-ին, 12-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։
Մայրաքաղաքում հուլիսի 8–ի գիշերը եղել է 19-21 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +35...+37 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանը կնվազի
Հայաստանի Հանրապետության տարածքում` հուլիսի 9-ին առանձին շրջաններում, 10-11-ին, 12-ի գիշերը շրջանների զգալի մասում...
Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանի բարձրացում է սպասվում
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 15-ին, 16-ի գիշերը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկություն...
Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանը կնվազի
Ուշադրություն Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը Արարատյան դաշտում և Կոտայքում հուլիսի 22-ին սպասվու...
Քամու ուժգնացում, անձրև, տեղ-տեղ՝ կարկուտ է սպասվում. եղանակի տեսություն
Հայաստանի շրջանների զգալի մասում այսօր կարճատև անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով։ Հունիսի 18-22-ն առանձին վայրերում հնար...