ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հսկայական գնդաձև էկրան՝ Լաս Վեգասում

Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Լաս Վեգասում փորձարկվել է հսկայական չափերի հանող գնդաձև էկրան՝ MSG Sphere։ Այս մասին հայտնում է CNN-ը։ 

 

Էկրանի ստեղծման համար ծախսվել է մոտ 2.3 մլրդ դոլար։ Հաղորդվում է, որ էկրանն ունի 111.5 մ բարձրություն և 158 մետր լայնություն։ Այս չափերի շնորհիվ այն աշխարհի ամենամեծ գնդաձև կառույցն է համարվում։ 

 

Նշվում է, որ էկրանը բաղկացած է 1,2 միլիոն լուսադիոդներից, որոնցից յուրաքանչյուրը հոկեյի տափողակի չափ է։

MSG Sphere-ի փորձնական մեկնարկը տեղի է ունեցել ԱՄՆ Անկախության օրվա առթիվ՝ երեքշաբթի օրը՝ հուլիսի 4-ին: Էկրանի պաշտոնական բացումը տեղի կունենա 2023-ի սեպտեմբերի 29-ին։ 

 

Համերգներից բացի, MSG Sphere-ում տեղի կունենան նաև ֆիլմերի ցուցադրություններ և արդեն նախատեսված է Դարրեն Արոնոֆսկու «Բացիկներ Երկրից» նոր ֆիլմի պրեմիերան։

Քաղաքականություն