ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Նոր լուսանկար՝ Չեչնիայում ծեծված լրագրողից

Լուսանկարում ՝ ռուս լրագրող Ելենա Միլաշինայի ծեծված մեջքն է։ Լուսանկարը տարածում են թելեգրամյան ալիքները։

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Չեչնիայում ծեծի էին ենթարկվել «Նովայա գազետա»-ի լրագրող Ելենա Միլաշինան և փաստաբան Ալեքսանդր Նեմովը, որոնք տեղափոխվել էին Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: 

 

Ոչնչացվել էր լրագրողական տեխնիկան ու փաստաթղթերը։ Փաստաբանը պատնել էր նաև, որ նրանց սպառնացել են գնդակահարել, ատրճանակ են պահել գլխներին։ Հարձակվողները պահանջել են, որ նրանք հեռանան ու ոչինչ չգրեն։ Փաստաբանը ոտքին դանակի հարված էր ստացել, լրագրողն էլ գլխուղեղային վնասվածք, հարձակվողները կոտրել էին նրա ձեռքի մատները՝ պահանջելով արգելափակել հեռախոսը։

Քաղաքականություն