ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պիտի երաշխավորվի լրագրողի աշխատանքը պետական մարմիններում. ՄԻՊ-ը՝ ԲԴԽ-ում միջադեպի մասին

Ինձ համար շատ կարևոր է, որ լրագրողների աշխատանքը երաշխավորված լինի, քանի որ խոսքի ազատության, մամուլի ազատության երաշխավորման տեսանկյունից, այս իրավունքների պատշաճ իրականացումը ունի շատ կարևոր դերակատարություն: Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը լրագրողների հետ  ճեպազրույցի ժամանակ: Նա պատասխանել է օրերս ԲԴԽ-ում տեղի ունեցած միջադեպին վերաբերվող հարցերին:

 

«Կարևոր է նաև, որ պետական մարմինների աշխատանքը երաշխավորվի, և դա է պատճառը, որ հավասարակշռված լուծումներ է գտնվում: Այդ լուծումներից մեկն այն է, որ, այո, պիտի երաշխավորվի լրագրողի աշխատանքը պետական մարմիններում:

Ես հիմա չեմ խոսի բացառապես ԲԴԽ-ի մասին, որովհետև այնտեղ խոսքը նաև դատական վարույթի մասին է և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության տեսանկյունից սկզբունքների խնդրահարույց իրավիճակ չձևավորեմ»,- ասել է նա:

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն