ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք կհամարվենք աշխարհի ամենահարիֆ ժողովուրդներից մեկը. Օսկանյան
Ինչու Արցախի հարցում չեն օգտագործվում մեր զինանոցում ունեցած գործիքները. Իշխանությունները որոշել են գնալ, հանձնել Արցախն Ադրբեջանի՞ն: Իրո՞ք: է՞ս է մեր իշխանությունների կարողությունը, է՞ս է մեր իշխանությունների ֆանտազիան: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
«Այս իշխանությունները մեր հարիֆի տե՞ղ են դրել, թե՞ իրենք են հարիֆներ: Հավատացեք, որ եթե կամովին հանձնեցինք Արցախն Արբեջանին, մենք կհամարվենք աշխարհի ամենահարիֆ ժողովուրդներից մեկը:
ԽՍՀՄ փլուզումից հետո 50 ինքնորոշման հարց կար միջազգային օրակարգում: Այդ 50-ի գործընթացներից որեւէ ժողովուրդ կամովին չի հրաժարվել այդ իրավունքից: Մենք լինելու ենք առաջինը, որ ինքնակամ հրաժարվելու է այդ իրավունքից եւ հանձնելու է Արցախն Ադրբեջանին:
Ավելին ասեմ, այսօր աշխարհում գոյություն ունեն 120-ից ավելի ինքնավար մարզեր 50-ից ավելի երկրներում: Այսօր տարբեր կարգավիճակներ կան, որ կարելի է ունենալ, բայց այդ խնդիրը պետք է դնել, պետք է օրակարգ բերել:
Արցախն Ադրբեջանին հանձնելը խաղաղություն չի կարող բերել: Եթե Փաշինյանը գնաց, ստորագրեց այդ փաստաթուղթը, նա ապագա կոնֆլիկտների սերմեր է ցանելու: Այդ բեռը դնելու է հաջորդ սերունդների վրա,-ասել է Օսկանյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի պետնախարարը հայտնել է` ինչ են պատրաստվում անել
Արցախում այսօր մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժում։ Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարեց, որ եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուք փաստացի կասեցրիք քաղաքացիական պատերազմը». Պուտին
ՌԴ նախագահի խոսքով` զինծառայողների վճռականությունն ու խիզախությունը, ինչպես նաև հասարակության համախմբումը վճռորոշ դեր ու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի ու Շառլ Միշելի հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԵԽ նախագահ Շառլ Միշելի հանդիպումը: Այսօր` ավելի ուշ տեղի կունենա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքուն 2019-ին մեզ ասում էր՝ տու՜ր այն, ինչ ուզում եմ, այլապես ես կստանամ պատերազմով. Փաշինյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը շարունակում է հունիսի 20-ին ընդհատված նիստը։ Վարչապետ Ն...