ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինքնաթիռը մի կերպ է կարողանում վայրէջք կատարել
«Անգարա» ավիաընկերության Ան-24 ինքնաթիռը մի կերպ է կարողացել վայրէջքը կատարել՝ Ռուսաստանի Սախալինի մարզի Նոգլիկիի օդանավակայանում: Այս մասին գրում է Readovka-ն։
Խաբարովսկից դեպի Սախալինի մարզ թռչող օդանավը կարողացել էվայրէջք կատարել միայն չորրորդ փորձից ՝ տեղանքում ուժեղ մառախուղի և քամու պատճառով։
Նշվում է, որ օդանավի վայրէջքը նախատեսված է եղել կատարեր Սախալինի Նոգլիկիի օդանավակայանում, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տվել իրականացնել այն: Օդանավն սկսել է վեր ու վար ճոճվել։ Բարեբախտաբար, ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։ Նշվում է, որ ուղևորները վախեցած են։