ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ցույցեր Թել Ավիվում․ իրավապահները կիրառում են ջրցան մեքենաներ
Թել Ավիվում տեղի ոստիկանապետի հրաժարականի դեմ բողոքող ցուցարարները փակել են տեղի մայրուղին։ Ինչպես գրում է Readovka-ն՝ ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառում նրանց դեմ։
Նշվում է, որ երկրի նախկին վարչապետ Յաիր Լապիդի «ձախ» կողմնակիցները դուրս են եկել Թել Ավիվի փողոցներ․ պատճառը քաղաքի ոստիկանապետի հրաժարականն էր։ Նրա խոսքով՝ իրեն ստիպել են հրաժարական տալ, քանի որ չի ցանկացել ցրել «ձախ» ընդդիմության ցույցերը։ Հենց նա է դեմ Իսրայելի ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուի դատաիրավական բարեփոխումներին։
Ցուցարարներն այժմ փակել են Թել Ավիվ-Այալոն մայրուղին։ Ոստիկանությունը պատասխանել է նրանց՝ ջրցան մեքենաներ կիրառելով։ Ցույցի ժամանակ մայրուղի է մխրճվել մեքենա, որը հարվածել է ցուցարարներից մեկին։