
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կախովկայի ջրամբարն այլևս գոյություն չունի․ Խերսոնի ղեկավար

Կախովկայի ջրամբարը պարզապես դադարել է գոյություն ունենալ համանուն հիդրոէլեկտրակայանի վրա ուկրաինական դիվերսիայից մեկ ամիս անց։ Այս մասին հայտարարել է Խերսոնի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն։
«Այսօր Կախովկայի ջրամբար չկա»,- ասել է Սալդոն։
Ի դեպ, ավելի վաղ «Մենք Ռուսաստանի հետ միասին ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովը հրապարակել էր ծանծաղ ջրամբարի լուսանկարը, ավելի ուշ նկարներն անվանել էր «Կախովկայի անապատ»։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով փլուզվել է Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը։ Դա հեղեղումների պատճառ է դարձել Խերսոնի շրջանի 35 բնակավայրերում, այդ թվում՝ Նոր Կախովկայում։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ պայթյունի վնասը կազմում է 1,2 մլրդ ռուբլի։ Վերջին տվյալներով՝ ամբարտակի ճեղքման հետևանքով զոհվել է 53 մարդ։