
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բազմաթիվ կոտրվածքներ, գանգուղեղային փակ վնասվածք․ ռուս լրագրողը՝ Չեչնիայում դաժան ծեծից հետո

«Նովայա գազետա»-ի լրագրող Ելենա Միլաշինան հուլիսի 5-ին հետազոտվել է Մոսկվայի կլինիկայում։ Նրա մոտ ախտորոշվել է գանգուղեղային փակ վնասվածք, ձեռքերի բազմաթիվ (մինչև 14) կոտրվածքներ և փափուկ հյուսվածքների բազմաթիվ կապտուկներ, գրում է Meduza-ն։
Գրոզնիում Միլաշինայի և փաստաբան Ալեքսանդր Նեմովի վրա դաժան հարձակման փաստով քրեական գործ դեռ չի հարուցվել։
«Քննչական կոմիտեն միայն սկսել է նախաքննական ստուգումը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վստահեցրել է, որ «աշխատանքներ են ընթանում», «գործողություններ են իրականացվում» և առաջարկել է «պարզապես սպասել»՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչի»,- գրում է լրատվամիջոցը։