Ինչ եղանակ սպասել առաջիկայում
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։
Հուլիսի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին կլինի հարավարևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մինչև հուլիսի 7-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 8-10-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա օրերի եղանակը
Հանրապետության տարածքում հուլիսի 2-3-ը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-5-ի ցերեկն առանձին շրջաններու...
Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում հուլիսի 1-ի, 4-5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 1-ին ա...
Արտարժույթի փոխարժեքները՝ հունիսի 25-ին
Հունիսի 25-ին բանկերը և փոխանակման կետերը ԱՄՆ դոլարը գնում են նվազագույնը 382, առավելագույնը՝ 386 դրամով, վաճառում՝ նվազ...
Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերև...