ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրճի բաժակի չափ բենզինով 20 րոպեում նման ծավալի հրդեհ չէր բռնկվի. փաստաբան

Ժամը 1.12 րոպեին 100 տոկսսանոց համոզմունքով կարելի է արձանագրել, որ Ազատ գյուղի զինվորական կացարանն ամբողջությամբ այրվելիս է եղել, այսինքն արդեն անվերահսկելի իրավիճակում է եղել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանը։

 

«Մենք ունենք 100 տոկոսանոց ապացույց, որ 12.30-ին այդ տանը որեւէ խնդիր չի եղել: Երբ ես համադրում եմ կապիտանի պաշտպանի կողմից բերված պնդումը, որ ըստ կապիտանի ինքը կոֆեի բաժակի չափով բենզին է լցրել վառարանը, այդ 30 րոպեի ընթացքում այդ մակարդակի հրդեհ առաջանալու համար խիստ կասկածելի է  նույնիսկ ժամանակագրական առումով:

Ես համադրում եմ փաստերը եւ ստանում հետեւյալը. 20 րոպեի ընթացքում որպեսզի այդ ծավալի հրդեհ առաջանա, անհրաժեշտ է ավելի մեծ միջոցի կիրառում, քան սուրճի բաժակով վառարանը բենզին լցնելն է»,-ասել է Նորիկյանը:

 

Մանրամասները` տեսանյութում: 

 

Քաղաքականություն