ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դրամատիկ իրավիճակ՝ օդում. կոտրվել է օդանավի պատուհանը
Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանում, շաբաթ օրը՝ հունիսի 1-ի ուշ երեկոյան, 2-րդ մակարդակի արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ United Airlines-ի UAL91-ի թռիչքի ժամանակ սարսափելի իրավիճակ է ստեղծվել օդանավում։ Այս մասին հայտնում է The Yeshiva World-ը։
Թռիչքը նախատեսված է եղել Թել Ավիվից դեպի ԱՄՆ-ի Նյու Ջեսի նահանգի Նյուարկ քաղաք։ Աղբյուրը նաև հաղորդում է, որ օդանավում արտակարգ իրավիճակը ստեղծվել է՝ կոտրված պատուհանի պատճառով: Ինքնաթիռում եղել է 339 ուղևոր։ Նշվում է, որ օդանավին հաջողվել է անվտանգ վայրէջք կատարել գիշերը ժամը 1-ի մոտակայքում։