
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Առավոտն` Արցախում. մարդիկ կաթի հերթ են կանգնել

204-րդ օր է՝ Ադրբեջանը կողպել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով 120 հազար մարդ զրկված է սնունդ, դեղորայք ստանալու իրավունքից: Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը ստիպել է մարդկանց գոյատևել ամենածանր պայմաններով` թույլ չտալով կազմակերպել առօրյա-կենցաղային գործունեությունը:
Արցախցի լրագրող Մարութ Վանյանը թվիթերյան իր միկրոբոգում լուսանկարներ է հրապարակել` ցույց տալով առավոտը շրջափակված Ստեփանակերտում: Ըստ հրապարակման` մարդիկ կաթի համար հերթ են կանգնել, սակայն բոլորին չէ, որ հաջողվում է լի տարայով տուն վերադառնալ: