Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը բաց նամակ է հղել ադրբեջանական լրատվականին
Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը հանդես է եկել բաց նամակով՝ ուղղված ադրբեջանական Minval լրատվական կայքին։ Ռուսաստանցի դիվանագետները իրենց բողոքն են արտահայտել՝ «հակառուսական բնույթի նյութերի տարածման դեմ»՝ հիշատակելով մասնավորաբար կայքի կողմից վերջին օրերին հրապարակված մի շարք հոդվածները։
Դրանցում, Minval-ի հոդվածագրերը պնդում էին, որ Գետաբեկի շրջանում սկիզբ առած բողոքի ակցիաները ֆինանսավորվում են Մոսկվայից, իսկ ռուսական կողմը զինում է Ղարաբաղի հայերին։ Ռուսաստանի դեսպանությունն իր տարակուսանքն է հայտնել նաև կայքում Ադրբեջանի Սահմանադրական դատարանի դատավոր Իսա Նաջաֆովի հարցազրույցի հրապարակման առթիվ։ Դրանում, Սահմանադրական դատարանի անդամը պնդում էր, թե՝ «ռուսաստանյան հատուկ ծառայությունները 90-ականներին մտադիր էին թունավորել Հեյդար Ալիևի՝ Լոնդոնում բնակվող թոռներին»։
Ռուսաստանի դիվանագետները այս տեղեկատվությունը կեղծիք են որակում՝ պնդելով, որ նման տեղեկությունների տարածմամբ՝ Minval-ը մաս է կազմել բրիտանացիների կողմից Ռուսաստանի դեմ հրահրված քարոզչական արշավին։
«Ցավալի է, որ Minval կայքը Լոնդոնի հակառուսական տեղեկատվական-քարոզչական արշավում օգտագործվում է բարեկամ Ադրբեջանի տարածքում, ինչը հակասում է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի կողմից 2022 թվականի փետրվարի 22-ին ստորագրված «Դաշնակցային գործակցության մասին» հռչակագրի դրույթներին», - նշված է Ռուսաստանի դեսպանատան հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
«Բանակցային գործընթացը սխալ է ընթանում մի մարդու պատճառով». Վարդանյան
Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի, դա անհաջող բանակցողն է, որը ո'չ երկիրը կառավարելու, ո'չ էլ միջազգային դիվան...
«Այս տեղեկությունը բացարձակ սուտ է». Սիմոնյանը՝ արցախցի պատգամավորի հայտարարության մասին
ԼՂ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտարարել է, որ ես իբր շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ չեմ կապնվել: Տե...
«Չգիտես լաս, թե՞ խնդաս». Հակոբյանը պատասխանել է Սիմոնյանին
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի: «Հայաստանի...
«Չենք ունենալու միտում՝ կոռուպցիան տարբերակելու նախկին կամ ներկա տրամաբանությամբ». Փաշինյան
Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից, թե որ թվականին է դա տեղի ունեցել, ցանկացած թվականին տեղի ունեցած ցանկացած կոռուպցի...