«Չենք ունենալու միտում՝ կոռուպցիան տարբերակելու նախկին կամ ներկա տրամաբանությամբ». Փաշինյան
Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից, թե որ թվականին է դա տեղի ունեցել, ցանկացած թվականին տեղի ունեցած ցանկացած կոռուպցիա նույնպիսի վնաս է հասցնում ապագային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովում:
Խոսելով դատախազության դերի մասին՝ վարչապետը կարևորեց նաև կոռուպցիայի դեմ պայքարը:
«Մեր համոզմունքը շարունակում է մնալ այն, որ կոռուպցիան քանդարարար չարիք է յուրաքանչյուր պետության, առավել ևս՝ ՀՀ-ի նման պետության համար, որի մարտահրավերները մեզ հայտնի են և օբյեկտիվ պատճառներով երբեմն կրկնապատկվում են, երբեմն՝ եռապատկվում: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է շարունակի մնալ Հայաստանի և՛ քաղաքական, և՛ դատաիրավական, և՛ օրենսդիր, և՛ մամուլի համար առաջնահերթ խնդիր: Ընդ որում, երբեք չենք ունեցել և չենք ունենալու միտում՝ կոռուպցիան տարբերակելու նախկին կամ ներկա տրամաբանությամբ: Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից, թե որ թվականին է դա տեղի ունեցել: Ցանկացած թվականին տեղի ունեցած ցանկացած կոռուպցիա նույնպիսի վնաս է հասցնում ապագային»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը վստահեցրեց՝ չեն կարող հանդուրժել այդ երևույթի ներկայությունը: Եվ դրա դեմ ամենօրյա պայքարը պետք է ավելի ու ավելի հետևողական լինի:
Նմանատիպ հոդվածներ
«Բանակցային գործընթացը սխալ է ընթանում մի մարդու պատճառով». Վարդանյան
Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի, դա անհաջող բանակցողն է, որը ո'չ երկիրը կառավարելու, ո'չ էլ միջազգային դիվան...
«Այս տեղեկությունը բացարձակ սուտ է». Սիմոնյանը՝ արցախցի պատգամավորի հայտարարության մասին
ԼՂ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտարարել է, որ ես իբր շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ չեմ կապնվել:Տեղ...
«Չգիտես լաս, թե՞ խնդաս». Հակոբյանը պատասխանել է Սիմոնյանին
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի: «Հայա...
ՌԴ ՊՆ-ն՝ դիմել է «Վագներ» - ի մարտիկներին
ՌԴ ՊՆ-ն դիմել է Վագներ գրոհային ջոկատների մարտիկներին՝ նշելով, որ նրանք խաբեության են մատնված Պրիգոժինի հանցավոր ա...